0

Սամսոն Ստեփանյանի 60-ամյակին նվիրված ֆիլմ

Տեսանյութեր

Ֆիլմը նվիրված է ռեժիսյոր Սամսոն Ստեփանյանի 60-ամյակին

(կինոի, թատրոնի դերասան և ռեժիսյոր)

1979 թվականին ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիան։ 1991 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ 1982 թվականից սկսել է դերասանական գործունեությունը Երևանի պետական Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոնում, 1990 թվականից՝ ռեժիսորական գործունեությունը Երևանի թատրոն լաբորատորիայում։ 1988 թվականին հանդիսացել է Երևանի «Թատրոն լաբորատորիայի» հիմնադիր չորս ռեժիսորներից մեկը, որը հետագայում անվանվել է «Գոյ» ազգային փորձարարական կենտրոն։ 1993-1999 թվականներին եղել է Երևանի պետական Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ամբիոնում