0

Հայ -Ամերիկյան Առողջության կենտրոն

Նորություններ

Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն

Առաքելությունը՝ մարդուն ծառայելն է և մարդկային կյանքեր փրկելը

Մեր կյանքը միայն մերը չէմեր կողքին մեր ընտանիքի անդամներն են, մեր առողջությունը մեր ընտանիքների երջանկության գրավականն է։

Խ. Հակոբյան

Երբեմն՝ անփույթ անտարբերության, երբեմն անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով սկզբում փոքր խնդիրը վերածվում է մեծ, իսկ հաճախ, ցավոք, նաև անլուծելի խնդրի: Աշխարհում հայտնի ու անհայտ շատ հիվանդություններ կան։ Կրծքագեղձի քաղցկեղն այն հիվանդություններից է, որը հաճախ որպես դատավճիռ է հնչում, սակայն հիվանդությունը կառավարելի է ու նաև բուժման ենթակա․կա միայն մեկ պայման՝ վաղ ախտորոշում և կանխարգելում։

1990-ականներին կար լուրջ խնդիր՝ կրծքագեղձի քաղցկեղը շարունակում էր զարգանալ՝ խլելով հազարավոր մարդկանց կյանքեր և ցավոք միտում ուներ երիտասարդանալու: Իսկ հիվանդությունը կանխարգելելու համար չկար համապատասխան տեխնիկա, չկային բուժման համապատասխան մեթոդներ:

Խաչանուշ Հակոբյան– Որպես կանոն գոյացությունը հայտնաբերվում էր շոշափելու միջոցով և  շատ դեպքերում կանանց վիրահատում էին անտեղի, երբ կարելի էր կանխարգելել և բուժել: Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի գործունեության սկիզբն այդ տարիներին ավելի քան անհրաժշետ էր: 23 տարի առաջ մշակվեց մեծ ու կարևորագույն մի նախագիծ, որը շնորհիվ Ռ.Պալեանի ազգանվեր և հայրենասեր մղումների և Հ. Հակոբյանի համառ ջանքների դարձավ իրականություն:

Այս նախաձեռնությունը մեծ ուշադրության արժանացավ նաև ԱՄՆ դեսպանատան USAID-ծրագրի ղեկավարների կողմից: կենտրոնի կայացման գործում  մեծ դեր են կատարել USIAD-ASHA դրամաշնորհային ծրագրերը, Vivacell MTS-ը, որոնց շնորհիվ շատ մեծ ու կարևոր ծրագրեր չմնացին թղթի վրա, այլ դարձան իրականություն:

Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնը գնալով սկսեց զարգանալ և հետզհետե առաջ եկավ նոր բաժանմունքների անհրաժեշտությունը, և նվիրված ու համար աշխատանքի արդյունքում այսօր կենտրոնում կա 11 բաժանմունք՝ այդ թվում ռադիոլոգիա, ուռոլոգիա, ընտանեկան բժշկություն, ատամնաբուժարան և այլ: /մանրամասն տես՝ www.aawc.am/ Եվ ամենակարևորը, որ բոլոր բաժանմունքները գերհագեցած են ժամանակակից սարքավորումներով, և այնտեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ:

Խաչանուշ Հակոբյան– Սկզբնական շրջանում կենտրոնի այցելուները քիչ էին, օրական 2-3 հոգի, սակայն այսօր մեր ծառայություններից օգտվում են օրական 200-250 մարդ: Եվ շատ շնորհակալ ենք մեր հասարակությանը, որը հասկացավ, գնահատեց այս կենտրոնի աշխատանքը:

Այսօր՝ տարածաշրջանում իր բնույթով միակ կենտրոնը դարձել է բժշկական նորագույն սարքավորումնեով զինված, գերժամանակակից տեխնիկայով հագեցած բժշկական մի հաստատություն, որը հնարավորություն է ընձեռնում հասարակությանը օգտվելու բժշկական աշխարհում գործող ամենավերջին նորամուծություններից:

Խաչանուշ Հակոբյան- Մենք առաջինն էին, որ Հայաստանում ներմուծեցին մամոգրաֆ սարքը, պապ թեստը,  օստերոպորոզի սարքը, առաջին բժշկական կենտրոնն ենք, որ օգտագործեցինք արևային գեներատորը: Մենք միշտ քայլում ենք ժամանակակից տենդենցներին համընթաց:

Հայ-Ամերիկյնա Առողջության կենտրոնն իր հետ  բերեց մի շարք նորամուծություններ, որոնց մասին  մինչ այդ պատկերացում  անգամ չունեինք՝ սկսած քայլարշավներից, աշխատանքի կազմակերպման արևմտյան ստանդարտներից, արտագնա հետազոտություններից, վերջացրած ամենաարդիական բժշկական նվաճումներով:

Խաչանուշ Հակոբյան-Սկզբից կար իրազեկման լուջ խնդիր, որի համար կազմակերպում էին քայլարշավներ, շատ տարօրինակ էին մարդիկ մեզ նայում, հետո իրենք էլ սկսեցին մեզ միանալ: Քայլարշավներին ընդգրկում էինք երիտասարդների, ուսանողների,ովքեր գնում էին տուն ու պատմում այս կարևոր նախաձեռնության մասին, և այդպես մարդիկ քիչ -քիչ սկսեցին իմանալ մեր մասին:

Այս կենտրոնի գործունեության հաջողության գրավականներից մեկը՝ թիմային աշխատանքն է: Համալիր մոտեցում խնդրին՝  մասնագիտացված մեկ կենտրոնի շրջանակներում, սա Կենտրոնի բազմաթիվ առավելություննեից մեկն է։

Խաչանուշ Հակոբյան -Ցանկացած դեպքի մասով հավաքվում են 9-10 նեղ մասնագիտացում ունեցող բժիշկներ՝ հիսթոլոգ, ռադիոլոգ և այլն: Նրանք  մանրամասն ծանոթանում  են հետազոտության արդյունքներին և համատեղ քննարկում յուրաքանչյուր դեպքը: Հետազոտությունների արդյունքների ճշգրտությունն ապահովում են նաև տարածաշրջանում եզակի սարքավորումները և ամենակարևորը՝ թվայնացված մամոգրաֆ սարքը, որը թույլ է տալիս կրծքի գոյացությունը խոշորացնել մինչև 1000 անգամ, այսինքն՝ կարողանում են գոյացությունը հետազոտել միլիմետրի ճշգրտությամբ, ինչն էլ արդյունավետ բուժման նախապայմանն է:

Խաչանուշ Հակոբյան- Մեր կենտրոնի բժիշկները նաև հոգեբան են, քանի որ բնական է, ով գալիս է այստեղ հոգեբանորեն տրամադրվելու խնդիր ունի, շատ դժվար է, բայց մեր մասնագետները չեն զլանում և բոլոր այցելուներին մանրամասն բացատրում են հետազոտվելու կարևորության մասին,բացատրելով, որ քաղցկեղը հնարավոր է կանխարգելել:Պետք է անայման հիշել, որ 35 տարեկանից հետո կինը  պարտավոր է պրոֆիլակտիկ նպատակով տարին մեկ անգամ դիմել կրծքի հետազոտության: 40 տարեկանից հետո կինը պարտադիր պետք է անցնի մամոգրաֆիկ հետազոտություն՝ առնվազն 2 տարին մեկ, իսկ 50 տարեկանից հետո ամենամյա մամոգրաֆիկ հետազոտությունը կնոջ համար ուղղակի պարտադիր է:   Մեծ ցովով պետք է նշեմ, որ այսօր մեր հասարակությունը չի սիրում բժշկի գնալ և շատ դեպքերում դիմում է ինքնաբուժության, բուսաբուժության ու էլի նման տարբեր մեթոդների, որը միանգամայն նրանց տանում է անդունդը: Հաճախ գալիս են բժշկի արդեն շատ ծանր ու բարդ վիճակում, մինչ դեռ շուտ դիմելու դեպքում , կարելի է կանխարգելել և զերծ մնալ բարդություններից:

Կրծքագեղձի քաղցկեղն ունի երիտասարդացման միտումմինչ օրս ախտորոշված  9,303 դեպքերից  71-ն ընդգրկում է մինչև 29  տարեկան տարիքային խումբը։ 23 տարվա ընթացքում Կենտրոնում կատարվել է շուրջ 500 000 հետազոտություն, որից 300 000-ը կրծքագեղձի հետազոտություն է: «Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն»-ի պրոֆեսիոնալ մասնագտների շնորհիվ մինչ օրս փրկվել է 8 000 հայուհի:

Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնը պարբերաբար կազմակերպում է նաև արտագնա այցեր ՀՀ մարզեր և իրականացնում  բնակչության անվճար հետազոտություն։/մոտակա այցը նախատեսվում է ,,,,,,,/

/Այստեղ պետք է ավելացնել այն տեղեկությունը, որը կա արտագնա այցելությունների վերաբերյալ/ սկսած առաջին տարուց/

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Организованность, терпения и любовь, вот залог успеха Хачануш Акопян (фото) - авторская статья - Gisher NewsՄինչ օրս կատարվել է   22 արտագնա այցելություն, Զննվել է 1,600 այցելու, մատուցվել է 2,334  ծառայություն։

Սոցիալապես անապահով և անվճարունակ քաղաքացիների համար Կենտրոնի տնօրինությունը միշտ ելք գտնում է:

Խաչանուշ ՀակոբյանՀինադիրների շնորհիվ օրը մի քանի անվճար հետազոտություն ենք իրականացնում, որոշ վիրահատությունների դեպքում  նույնպես կարող են  զեղչեր ունենալ: Անգամ կենտրոնում գործող կոնֆերանս սրահի վարձակալության հասույթը ներդրվում է ոչ վճարունակ կանանց հետազոտման համար:  Կրծքագեղձի քաղցկեղից փրկված թեկուզ մեկ կյանքն արդեն մի ամբողջ ընտանիքի երջանիկ լինելու հնարավորություն է։Եվ մենք ջանք չենք խնայում Ձեր համար սիրելի կանայք, պարզապես մի քիչ էլ Դու՛ք էլ Ձեր ամենամյա այցերը ապահովելով, օգնեք մեզ ժամանակին կանխարգելել հիվանդությունները: Հիշե՛ք, չարորակ գոյացությունների դեպքում անգամ գենետիկ գործոնը դեռ դատավճիռ չէ պետք է պարբերաբար հետազոտվել։ Հիվանդությունն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Եթե ունեք խնդիրներ, ոչ մի պատճառաբանություն՝ «գումար չունեմ», «ժամանակս չի ներում», «մեր գենի մեջ կա, ինձ չի օգնի» և այլն, արդարացում չէ։ Մեր կյանքը միայն մերը չէմեր կողքին մեր ընտանիքի անդամներն են, մեր առողջությունը մեր ընտանիքների երջանկության գրավականն է։

«Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն»-ը հետևողական  ու նվիրված  աշխատանքի վառ օրինակ է, որտեղ յուրաքանչյուր հայ կնոջ, հայ ընտանիքի առողջական  խնդիր դառնում է նաև անձնակազմի ու աշխատակիցների առօրյայի մասնիկը, որտեղ մասնագիտական օգնությունը միայն աշխատանք չէ․ հաջողության ամեն մի պատմություն այստեղ բոլորի հաջողության պատմությունն է։ Կենտրոնը մի ընտանիք է, որի կարևորագույն նպատակը մարդուն ծառայելն է և մարդկային կյանքեր փրկելը։ Պատահական չէ, որ այս 23 տարվա ընթացքում Կենտրոնն արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, իսկ այցելուների ջերմ հուշերն ու շնորհակալական խոսքերը վտահելի և գնահատված լինելու վառ ապացույց են: